HAYART-ի բլոգը

«ՀԱՅԱՐՏ» ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ

July 15, 2010 by HAYART   Comments (1)

   image«Հայարտ» գրական ցանցը գրական կայք է,որը նպատակ ունի ներկայացնելու ոչ միայն հայ ,այլև համաշխարհային գրականության բարձրարժեք նմուշները՝թարգմանված կամ բնագիր տարբերակներով:

   Ժամանակակից գրականությունը ներկայացվում է կայացած ու համեմատաբար հայտնի անուններով:Սրա հետ միասին մեր դռները բաց են բոլոր այն հեղինակների առաջ,ում ստեղծագործությունները գրված են գրական հայերենի ուղղագրությանը համապատասխան,չեն պարունակում հայհոյանք,ազգային խտրականության ու նացիոնալիզմի կոչեր:«Հայարտում» պահպանվում են հեղինակային բոլոր իրավունքները:

   Քանի որ կայքի հեղինակների կարծիքով,գրականությունն անհնար է պատկերացնել պատմական ժամանակի կտրվածքից դուրս,մեր կայքի «Հրապարակախոսություն» բաժնում կգտնեք նաև Հայաստանում ու աշխարհում ընթացող քաղաքական իրադարձությունների մեկնաբանություններ: